Հասարակություն 

Հանրապետության գրեթե ողջ տարածքում ձյուն է տեղում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Սյունիքի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում դիտվում են տեղումներ ձյան տեսքով:

Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Ոսկեպարի ոլորաններում, Վեդի-Լուսաշող, Վանաձոր-Վահագնաձոր ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ կապված ճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը երկկողմանի փակ է:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նույն շարքից