Սովորաբար ձմեռային տոների ընթացքում մարդիկ 0,5 կգ-ից մինչև 6կգ քաշ են հավաքում: Պատճառը ոչ միայն լի սեղաններն են, այլև ակտիվության նվազումը։
Հետազոտությունների համաձայն՝ հիմնական պատճառը քաղցրավենիքն է, ալկոհոլը և կարտոֆիլը: Մսային ուտեստներն առանձնապես չեն վնասում: Դիետոլոգների կարծիքով՝ ովքեր ցանկանում են պահպանել կազմվածքը՝ հացը փոխարինել սալաթներով, չիպսերը՝ ընկուզեղենով, օգտագործել փոքր չափսի ափսեներ և բաժակներ, կրճատել ալկոհոլի օգտագործումը, հնարավորության դեպքում զբոսանքի դուրս գալ և զբաղվել ակտիվ սպորտով: