Հասարակություն 

Սաուդյան Արաբիան առաջիկայում ֆինանսական գործարքները կիրականացի ազգային արժույթով

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ վերլուծաբանները ռեկորդային բյուջետային դեֆիցիտի ֆոնին, որն առաջացել է նավթի գնանկման պատճառով, դիտարկում են նրա հավանականությունը, որ Սաուդյան Արաբիան կհրաժարվի ազգային արժույթը դոլարին շաղկապելուց։
Երկուշաբթի Սաուդյան Արաբիան հայտարարեց ենթադրյալ բարեփոխումների մասին, որի շրջանակներում պլանավորված է կրճատել բյուջեի դեֆիցիտը, որը գոյացել է վերջին 18 ամիսներին նավթի գնանկման, ինչպես նաև նավթային ոլորտի հետ չկապված այլ աղբյուրներից ստացվող եկամտի կրճատման պատճառով։

Աշխարհում նավթի խոշորագույն արտահանող երկրի դեֆիցիտը 2015 թվականին կազմել է 367 միլիարդ ռիալ (97.9 միլիարդ դոլար)։ 2016 թվականի բյուջետային պլանով նախատեսվում է այն կրճատել մինչև 326 միլիարդ ռիալի։

Եթե 2015 թվականին եկամուտների մակարդակը կազմել է 608, ապա հաջորդ տարի այն այն կազմելու է 514 միլիարդ ռիալ։ Սաուդյան Արաբիայի ազգային արժույթը դոլարին կապված է 1986 թվականից, ինչը պահպանել է երկրի վարկունակությունը և տնտեսական զարգացման ոլորտի կայունությունը։

Եվ այնուամենայնիվ, նավթի կտրուկ գնանկումը և դոլարի ամրապնդումը Սաուդյան Արաբիայի համար դարձրել են ավելի պակաս շահավետ։ Սաուդյան Արաբիան հարկադրված է գործի դինել իր արժութային պահուստները, որպեսզի պահպանի բյուջեն ու դոլարի հետ ազգային արժույթի կապը։ Կանխատեսվում է, որ Սաուդյան Արաբիայում անցում կկատարեն ռիալի «ազատ փոխարժեքի»։

Նույն շարքից