Հազիվ էին անգլիացիները հասցրել տոնել Սուրբ Ծնունդը, երբ իշխանությունները խնդրեցին նրանց հանգցնել Սուրբ Ծննդյան կրակը և չմիացնել կենցաղային սարքերն առանց հատուկ անհրաժեշտության, որպեսզի էլեկտրոցանցերը կարողանան հաղթահարել բեռնվածությունը, կապված ջրհեղեղի հետ, հայտնում է glavcom.ua-ը:
Տեղատարափ անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել իրենց հունից և հեղեղել են Անգլիայի հյուսիսային քաղաքները:
Փրկարարները ծեծում են յուրաքանչյուր դուռ` փնտրելով քաղաքացիների, որոնք մնացել են Յորքի հեղեղված տներում: Յուրքշիր դքսությունում մոտ 160 մմ անձրև է տեղացել:
Վարչապետ Դևիդ Քեմերոնը կարգադրել է անել ամեն անհրաժեշտը ջրհեղեղից տուժած շրջանների բնակիչներին օգնելու համար: