Աշխարհի տարբեր անկյուններում այսօր նշում են Ամանորը: Մարդիկ փորձում են լավագույն կերպով հետևել ընդունված ավանդույթներին:
Օրինակ վառվող խրտվիլակը Պանամայում։
Ցանկացած հայտնի մարդու խրտվիլակն այրելով տարին սկսելը՝ լավ սկիզբ է ու մարդիկ հավատացած են, որ դա հաջողություն է բերում: Իսկ ահա Հնդկաստանում հավատացած են, որ այն, ինչ կանեն տարվա առաջին օրը, կշարունակեն ակտիվորեն անել նաև տարվա ընթացքում: Պակաս տարօրինակ չեն աֆրիկացիները։ Աֆրիկայի որոշ բնակավայրերում մարդիկ աթոռները դուրս են շպրտում տներից։ Ահա և Ճապոնիայում բոլորն իրենց զանգերը 108 անգամ զնգացնում են հաջողության համար: