Հասարակություն 

Հայաստանի ողջ տարածքում 20-ից ավելի մեքենաներ են արգելափակվել

analitik.am

Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 00.24-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ոսկեպարի ոլորաններում բեռնատարը մերկասառույցի պատճառով արգելափակվել է:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի SSV264GEO համարանիշով (վարորդ՝ Ս. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի գոտի:

***

Հունվարի 1-ին, ժամը 02.11-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզ Հրազդան քաղաքի Վերին Աղբյուրակ թաղամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Mercedes E320» մակնիշի 34 VO 254 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված:

***

Դեկտեմբերի 31-ին, ժամը 22.42-ին տեղեկություն է ստացվել այն մասին, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Թեյարանի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ճանապարհի բաժանարարի խոտածածկույթում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford transit» մակնիշի 34 UR 686 (վարորդ՝ Ս. Գ.) ավտոմեքենան:

***

Դեկտեմբերի 31-ին, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շահումյանի հին գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն:

Փրկարարները «Բեռկուտ» տաքսի ծառայությանը պատկանող «ВАЗ 2107» մակնիշի 916UO64 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Դեկտեմբերի 31-ին, ժամը 17.39-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտակայքում ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա 36 ուղեւորով:

***

Դեկտեմբերի 31-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին` Նորավան գյուղի մոտակայքում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 19-րդ կմ-ում «Mercedes E240» մակնիշի 34 RR 961 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել ձյան մեջ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել  երթեւեկելի հատված:

***

Դեկտեմբերի 31-ին, ժամը 13.49-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի «Եթեր» հանգստյան տան մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Երեւան-Իջեւան հատվածի 52 կմ-ում «Volkswagen Passat» մակնիշի 34 PR 189 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ սահել ձորակը:

Ջրափրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:

***

Դեկտեմբերի 31-ին, ժամը 09.50-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղի դպրոցի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «BMW 316» 90 LL 686 պ/հ ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

Նույն շարքից