Միջազգային Քաղաքականություն 

Ամերիկան հետաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը

analitik.am

Lenta-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ վարչակազմը հետաձգել է Իրանի բալիստիկ հրթիռների մշակման համար Թեհրանի նոր ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու որոշումը:

Պաշտոնյաները հայտնել են, որ Բարաք Օբամայի վարչակազմը նախկինի պես հավատարիմ է Իրանի հրթիռային ծրագրի դեմ պայքարին, եւ պատժամիջոցները մնում են օրակարգում: Նրանք նաեւ նշել են, որ նման միջոցների կիրառումը օրինական կլիներ 2015թ. հուլիսին Իրանի եւ միջազգային տերությունների միջեւ միջուկային համաձայնագրի դրույթների հիման վրա:

Սպիտակ տունը դեկտեմբերի 31-ի առավոտյան ծանուցում էր ուղարկել Կոնգրես՝ հայտնելով, որ ֆինանսների նախարարությունը կհայտարարի Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին: Սակայն Սպիտակ տունն ուղարկել էր նաեւ երկրորդ նամակը՝ հայտնելով, որ պատժամիջոցների կիրառումը հետաձգվել է:

Նույն շարքից