Դուբայի կենտրոնում 63 հարկանի երկնաքեր է այրվել. տեսանյութ
Դուբայում` Ամանորից հաշված ժամեր առաջ, խոշոր հրդեհ է բռնկվել «Ադրես» հյուրանոց-երկնաքերում, որը գտնվում է աշխարհի ամենաբարձր շինության` «Բուրջ Խալիֆայի» կողքին:
Դեպքի վայրից տարհանվել են հարյուրավոր մարդիկ, գրանցվել է 1 զոհ, 14 տուժած: Հրդեհի առաջացման պատճառը դեռևս հայտնի չէ: