Հասարակություն 

Երևանում Ամանորի գիշերը փրկարարները օգնության են հասել մի շարք բնակիչների

Հունվարի 1-ին, ժամը 02.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Օհանովի փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Հունվարի 1-ին, ժամը 01.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 7-րդ փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Հունվարի 1-ին, ժամը 01.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին մնացել է ներսում, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

***

Հունվարի 1-ին, ժամը 01.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարարտյան փողոցի տներից մեկի դռան բանալին կորել է, ինչի հետևանքով տուն մուտք գործելը դարձել է անհնար. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են տան դուռը:

Նույն շարքից