Հասարակություն 

2016 թվականի մուտքը ազդարարվել է տոնական համերգով ու շքեղ հրավառությամբ

Արդեն նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին` ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի կազմակերպած ամանորյա տոնական միջոցառումը: Անդադար տեղացող ձյան պայմաններում հազարավոր վառվող լույսերով զարդարված հանրապետության գլխավոր տոնածառի շուրջը հավաքված երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին շնորհավորել են հանրահայտ երգիչներ ու երգչուհիներ:  Կեսգիշերին տոնական հետհաշվարկով  մայրաքաղաքի երկինքը լուսավորվել է շքեղ հրավառութամբ, որով էլ  ազդարարվել է 2016 թվականի մուտքը: Համերգային ծրագիրը շարունակվել է մինչ ուշ գիշեր: Տոնախմբողներին միացել է նաև Ձմեռ պապը, ով մինչև հունվարի 13-ը կմնա հրապարակի շատրվանային համալիրում ժամանակավորապես տեղ գտած  իր դղյակում և հատկապես փոքրիկներին բարձր տրամադրություն կպարգևի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

78 79 80 81 82 83 84 85

Նույն շարքից