Հասարակություն 

Մի շարք ավտոմեքենաներ արգելափակվել են ձյան շերտի մեջ

Հունվարի 2-ին, ժամը 02.56-ին ահազանգ է ստացվել, որ Թթու ջուր-Ձորագլուխ ավտոճանապարհի կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել Նիվա մակնիշի 65 MM 999 պետհամարանիշի (վարորդ ՝ Հ. Հ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 2-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի վերջնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Ա.-ին պատկանող «Պաջեռո Իո» մակնիշի 34 QN 718 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 2-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ս. Մ.-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 45 ՕL 637 պետհամարանիշի ավտոմեքենան, իսկ ժամը 01.19-ին Վ. Հ.-ին պատկանող Միտսուբիշի Պաջերո մակնիշի VSO 888 պ/կ ավտոմեքենան:

***

Հունվարի 2-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Գ. Մ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 17 UL 727 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 1-ին, ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 17-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Վ. Ա.-ին պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի 715 OT 61 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 1-ին, ժամը 23.48-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Սուրբ Գայանե» եկեղեցու մոտակայքում, Գ. Ա.-ի վարած «Մերսեդես» մակնիշի 535 CC 05 պետհամարանիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան:
***

Հունվարի 1-ին, ժամը 22.17-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից դեպի Լուսագյուղ տանող ավտոճանապարհին «Գրանդ Շերոկի» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Ջիպ Գրանդ Շերոկե» մակնիշի 10 DV 700 պետհամարանիշի (վարորդ ՝ Ա. Մ.) ավտոմեքենան:

***

Հունվարի 1-ին, ժամը 22.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոժանապարհի 27-րդ կմ-ում ՝ թեյարանի մոտ, ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ. դուրս բերելու հանար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Կիա Սեռատո» մակնիշի (պետհամարանիշը անհասկանալի)(վարորդ՝ Սիրիայի քաղաքացի Ա. Ս.) ավտոմեքենան:

***

Հունվարի 1-ին, ժամը 21.23-ին ահազանգ է ստացվել, որ Վեդի-Նոր Ուղի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի հատվածում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Աուդի Ա4» մակնիշի 13 OS 545 պետհամարանիշի (վարորդ ՝ Գ. Ա.) ավտոմեքենան:

***

Հունվարի 1-ին, ժամը 20.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Շահումյան 16-րդ փողոցի թիվ 148 տան մոտ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան թեքվել է. առկա կողաշրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ «Տոյոտա Պրադո» մակնիշի 30 YT 808 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ ՝ 1982 թ.ծնված Հ. Տ. ) մասամբ թեքվել է փոսի մեջ և արգելափակվել ձյան մեջ:

Փրկարարները ուղղել են ավտոմեքենան և կարապիկի օգնությամբ դուրս բերել երթևեկելի հատված:
***

Հունվարի 1-ին, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ Վանատուր թաղամասի թիվ 74 տան մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ,տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Տոյոտա Պրադո» մակնիշի 54 SL 444 պետհամարանիշի (վարորդ ՝ Գ. Ա.) ավտոմեքենան:

***

Հունվարի 1-ին, ժամը 19.48-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրառատավան գյուղի սկզբնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացիներին տեղափողել են անվտանգ տարածք
***

Հունվարի 1-ին, ժամը 18.30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից դեպի Երևան տանող ճանապարհին «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ԵրԱԶ» մակնիշի 22 LO 873 պետհամարանիշի (վարորդ ՝ 1955թ. ծնված Պ. Պ.):

***

Հունվարի 1-ին, ժամը 17.24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի Շահումյան փողոցի 1-ին նրբանցքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ,տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ԲՄՎ» մակնիշի 78 FQ 078 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ե.) ավտոմեքենան:

***

Հունվարի 1-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արմենիա» ՀԲԿ-ի մոտակայքում «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է փրկարար ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Մերսեդես-Բենս 411SDI» մակնիշի 647 US 29 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ ` Ա. Մ.):

 

***

Հունվարի 1-ին, ժամը 15.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Զանգերի հատվածում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 165-րդ կմ-ում արգելափակվել են 10-ից ավելի ավտոմեքենա (ընդհանուր 35 ուղևոր):

***

Հունվարի 1-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհին ՝ հուշահամալիրի մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարվել է, որ Քուչակ-Եղիպատրուշ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում արգելափակվել են 9 ավտոմեքենաներ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 ավտոմեքենա (40 ուղևոր):

***

Հունվարի 1-ին, ժամը 13.23-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. տուժածներ չկան. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Երևան-Մեղրի ավտոճանապարհի 169 կմ-ում արգելափակումից դուրս են բերել Ա. Գ.-ին պատկանող «ՎԱԶ 2102» մակնիշի 25 OU 411 պետհամարանիշի ավտոմեքենան:
***

Հունվարի 1-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի Ալավերդյան 83 հասցեյում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, տուժածներ չկան. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՈՒԱԶ» մակնիշի 542 LU 18 պետհամարանիշի ավտոմեքենան:

***

Հունվարի 1-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արայի թաղամասում շտապօգնության ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Հունվարի 1-ին, ժամը 09.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ-ում ՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտի մեջ, տուժածներ չկան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «Հոնդա» մակնիշի 79 LV 777 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան:

Նույն շարքից