Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

Ինչպիսի՞ն է 2016-ի ֆինանսական հորոսկոպը

analitik.am

Elle ամսագիրը ներկայացնում է 2016-ի ֆինանսական հորոսկոպը:

Խոյերի համար 2016-ի ֆինանսական հորոսկոպը բավականին լավատեսական է: Նրանք հատկապես հաջողություններ կունենան հոկտեմբեր ամսին:

Ցլերին ֆինանսական հաջողություններ են սպասվում հունիս և օգոստոս ամիսներին:

Երկվորյակների համար այս առումով ամենահաջողված ամիսները կլինեն հունիսը, հուլիսն ու օգոստոսը:

2016-ին խեցգետինների համար հատկապես բարեկեցիկ կլինեն մարտ և հուլիս ամիսները:

Ֆինանսների առումով այս տարին առյուծների համար լավագույններից է:

Կույսերը ևս 2016-ին գումարի հետ կապված անհանգստանալու ոչինչ չունեն:

Կշեռքների ֆինանսական դրությունը 2016-ի առաջին ամիսներին բավականին կայուն կլինի, սակայն մի փոքր խնդիրներ կարող են լինել ապրիլին ու մայիսին, որը երկար չի տևի։

Հոկտեմբերին ու նոյեմբերին կարիճները կկայունացնեն եկամուտները:

Աղեղնավորներին մարտին, հունիսին, նոյեմբերին գումարային լավ եկամուտ են խոստանում:

Այծեղջյուրների ֆինանսական դրությունը կայուն կլինի հունվարի հենց առաջին շաբաթներին:

Ջրհոսները 2016-ին նյութապես ապահովված կլինեն, հատկապես եթե հաշվի առնենք, որ գումարները կստացվեն ոչ թե հիմնական աշխատանքից, այլ ամենաանսպասելի ծրագրերից:

Ձկների համար ֆինանսապես լավագույն ամիսները կարող են լինել մարտը, ապրիլն ու սեպտեմբերը:

Նույն շարքից