Հասարակություն 

Խափանման պատճառով Լոնդոնում ուղևորավարձ չեն վճարում

Լոնդոնում մետրոյի, ավտոբուսների ու արվարձանային գնացքների հազարավոր ուղեւորներ հունվարի 2-ին ուղեւորավարձ չեն վճարել: Պատճառը փոխադրամիջոցների Oyster մագնիսային քարտերի օգնությամբ ուղեւորավարձի մուծման համակարգի անսարքությունն է:

Համակարգի անսարքության պատճառով մետրոյի ու արվանձանային գնացքների աշխատակիցները ստիպված են եղել բացել տուրնիկետները:

Համակարգի խափանման հետեւանքով տասնյակ հազարավոր ֆունտ շահույթ է կորել: Հետաքրքիր է, որ վճարման համակարգը շարքից դուրս է եկել ուղեւորավարձի հերթական թանկացման հաջորդ օրը, նշում եմ միջազգային պարբերականները:

Նույն շարքից