Հասարակություն 

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել ձյան հետեւանքների վերացման աշխատանքների շուրջ

Արցախի նախագահ Բակո Սահակյանը առատ ձյան հետեւանքների վերացման աշխատանքների վերաբերյալ հունվարի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել: Այս մասին հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահը կարեւորել է մայրաքաղաքի կենսագործունեության անխափան ապահովումը եւ կոնկրետ հանձնարարականներ տվել համապատասխան մարմինների ղեկավարներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման վերաբերյալ:

Նույն շարքից