Հասարակություն 

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել են ահաբեկչության համար մեղադրվող Բահրեյնի քաղաքացու

Հունվարի 1-ին՝ ժամը 23.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օդանավակայանից հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել Բահրեյնի Թագավորության քաղաքացի, 1990թ. ծնված Ֆադհել Ռ.-ին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքէջը, նա 2014թ. մայիսի 25-ից Բահրեյնի Թագավորության կողմից միջազգային մակարդակով հետախուզվում է սպանության փորձի, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության, հասարակական և մասնավոր սեփականության վնասման, զանգվածային անկարգության և ահաբեկչության մեղադրանքներով։

Ֆադհել Ռ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է ՀՀ Գլխավոր դատախազությանն ու ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին` հետախուզումը նախաձեռնողին տեղեկացնելու համար։

Նույն շարքից