Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կոտրել է ոտքը: Այս մասին NEWS.am-ին ասաց նախարարի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը:
Նախարարն այս պահին վիրահատարանում է: Զոհրապ Եգանյանն առայժմ այլ մանրամասներ չհայտնեց:
Նշենք, որ Newsbook-ի տեղեկություններով, նախարարն իր տան դիմաց է ընկել եւ կոտրել ոտքը։ Նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։
Analitik.am-ը Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին մաղթում է շուտափույթ ապաքինում և առողջություն։