Իրանի ԱԳ նախարարությունը կանչել է Թեհրանում Սաուդյան Արաբիայի հավատարմատարին եւ բողոք հայտնել շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի առիթով: Այս մասին հաղորդում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը:
Միաժամանակ, Կում քաղաքի ճեմարանի ուսանողները երթ են կազմակերպել՝ ի նշան Սաուդյան Արաբիայի իշխանությունների իրականացրած մահապատժի դեմ բողոքի: Mehr գործակալության փոխանցմամբ, երթի մասնակիցների ձեռքերին քարոզչի լուսանկարներն են:
Ըստ Gazeta-ի, Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտարարել է 47 մարդու մահապատժի մասին, որոնց մեղադրում էին ահաբեկչության եւ դրան մասնակցության մեջ: Գերատեսչության հաղորդագրության համաձայն, մահապատժի է ենթարկվել նաեւ շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը:
Քարոզչի մահապատիժը բողոքի ալիք է բարձրացնել ամբողջ Մերձավոր Արեւելքում: