Հասարակություն Պատահարներ 

Արմավիրի մարզում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 3-ին, ժամը 06.56-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի Շիրազի փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում այրվում է ավտոմեքենա, տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

:Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.39-ին, մարվել՝ 08.03-ին:

Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 99 RR 699 պետհամարանիշով ավտոմեքենան:

Նույն շարքից