Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը ամուսնացել է Լատվիայի Պաշտպանության նախարարության աշխատակցի հետ, հայտնում է Lifenews.ru-ն:
Սա Էստոնիայի նախագահի երրորդ ամուսնությունն է:Պսակադրությունը կատարվել է երեք լեզվով՝ էստոներեն, լատվիերեն և անգլերեն:
Նախագահի վերջին ամուսնությունը տևել է 11 տարի: Նա 2015թ-ի ապրիլին ամուսնալուծվել էր այն բանից հետո, երբ ԶԼՄ-ները հրապարակել էին կնոջ լուսանկարները, որտեղ երևում էր, թե ինչպես է կինը պարում և համբուրվում ուրիշ տղամարդու հետ:



