Թեհրանում հարձակում է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, հայտնում է Lifenews-ը:
Իրանի մայրաքաղաքի բնակիչները ներխուժել են դեսպանատան տարածք և հրկիզել շենքը, կոտրել կահույքը: Հարձակվողներին դուրս են մղել ոստիկանները:
Հարձակման պատճառ է դարձել Սաուդյան Արաբիայում շիա հայտնի հոգևորական Նիմր ալ-Նիմրի մահապատիժը՝ ահաբեկչության մեղադրանքով: Շիական դավանանքի հետևորդ Իրանը հայտարարել էր, որ դա թանկ կարժենա Սաուդյան Արաբիային: