Հաքերները կոտրել են ռուսաստանյան կոմերցիոն բանկերից մեկի սերվերը և 95 մլն ռուբլի գողացել բանկային հաշիվներից: Интерфакс-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Աղբյուրի հաղորդմամբ` բանկային համակարգի վրա հարձակում է իրականացվել դեկտեմբերի 31-ին, որի արդյունքում 95 մլն ռուբլի ընդհանուր ծավալով գումար է փոխանցվել այլ կոմերցիոն բանկերում գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց հաշիվներին:
Հունվարի 1-ին տվյալ փաստով քրգործ է հարուցվել` «Մեծ ծավալներով խարդախության» մասին հոդվածով:
Տեղեկությունը դեռ պաշտոնական հաստատումը չի ստացել: