«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները նոր տեսանյութ են հրապարակել ` ցուցադրելով, թե ինչպես են 5 բրիտանացի լրտեսների գլխատում և սպառնալիքներ հնչեցնելով Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հասցեին` որպես պատասխան Սիրիայում Բրիտանիայի սկսած արշավի:
Ինչպես հաղորդում է The Independent-ը` տեսանյութում, որը հրապարակվել է ռազմական խմբավորման լրատվական աղբյուրի կողմից Ռաքքայում, 5 տղամարդ պատկերված են նարնջագույն կոմբինեզոններով և խոստովանում են, որ լրտեսություն են իրականացրել Բրիտանիայի համար:
10 րոպեանոց տեսանյութում նրանք ծնկի են իջնում 5 դահիճների առաջ, որոնցից մեկը, խոսելով բրիտանական շեշտադրումով, ասում է, որ Բրիտանիայի կառավարությունը լքել է նրանց:
Խոսքն ուղղելով Քեմերոնին` զինյալը ասում է, որ «դա ուղերձ է Քեմերոնի համար»` նրան «թուլամիտ» և «Սպիտակ տան ստրուկ» անվանելով: