Քաղաքական Միջազգային 

Ղարաբաղյան հակամարտ կողմերը պետք է հավատարիմ մնան հրադադարի համաձայնագրին. ՌԴ ԱԳՆ

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է պահպանեն գոյություն ունեցող համաձայնությունների պահանջները, որոնք ուղղված են հրադադարի ռեժիմի ամրապնդմանը:Այս մասին հայտաարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, «Интерфакс»-ի հետ զրույցում:

«Վերջին ամիսներին մենք ականատես ենք եղել զինված դիմակայության ակտիվացմանը ծանր հրետանու, խոշոր տրամաչափով գնդացիրների կիրառմամբ, ինչի հետեւանքով աճել է զոհերի թիվը, այդ թվում՝ խաղաղ բնակիչների շրջանում: Այսպիսի իրավիճակը չի կարող չանհանգստացնել մեզ:

Կողմերը պետք է կրկնապատկեն ջանքերը կայուն խաղաղության հասնելու համար»,,- ասել է Կարասինը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ակտիվ ջանքեր է գործադրում փոխզիջման հասնելու համար կողմերին աջակցելու ուղղությամբ:

Նույն շարքից