Հասարակություն 

Հնդկաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր

ТАСС-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանում տեղի ժամանակով 04:40-ին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել:

Դրա հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորությամբ, իսկ էպիկենտրոնը Մանիպուր նահանգում է ՝ Մյանմայի սահմանից ոչ հեռու:

Տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6-ի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են Հնդկաստանի հյուսիս-արևելյան և արևելյան գրեթե բոլոր նահանգներում:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.9 մագնիտուդ:

Ոչ մեծ վնաս է հասցվել Մանիպուրի վարչական կենտրոնին: Վնասվել են էլեկտրամատակարարման գծերը, հեռախոսակապը, ավերվել են մի քանի տասնյակ տներ:

Նույն շարքից