Մոսկվայում գազանաբար ծեծել են հանցավոր «հեղինակություն» Ռոման Ռասոևին՝ Ալիկ Կրասնոդարսկի մականունով: Նա «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հարազատն է, որն ավելի վաղ նրա մոտ շրջապատից է եղել: Ռասոևին ծեծել է դաղստանցի «անունով» մաֆիոզ Ամիրը, հայտնում է rosbalt.ru-ն:
Մոսկվայի խոշորագույն առևտրի կենտրոնում Ռոմանը պատահաբար հանդիպել է դաղստանցի «հեղինակություն» Ամիրի հետ, ըստ որի՝ Ալիկ Կրասնոդարսկին իրեն 50 մլն ռուբլի է պարտք:
Հենց առևտրի կենտրոնի բարում Ամիրը գազանաբար ծեծել է Ռասոևին: Դրանից հետո «հեղինակությունը» թիկնապահների հետ արագ հեռացել է առևտրի կենտրոնից: Իսկ Ռասոևը հոսպիտալացվել է մի քանի, այդ թվում՝ ծնոտի կոտրվածքով: