Երեկ՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գյումրիի բնակիչ, 29-ամյա Արմեն Սարգսյանի վարած BMW մակնիշի 34 DA 018 համարանիշի և Շիրակի մարզի Բայանդուր գյուղի բնակիչ, 27-ամյա Սեդրակ Արզումանյանի վարած Վազ 21013 մակնիշի 40 ԼԼ 250 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վազ 21013-ի վարորդն ու նրա ուղևորներ՝ Բայանդուր գյուղի բնակիչներ, 27-ամյա Գալուստ Հովհաննիսյանը, 28-ամյա Անի Գրիգորյանը, 22-ամյա Մխիթար Մանուկյանը տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն, իսկ 2-ամյա Լիլիթ Հովհաննիսյանը և 2-ամյա Մկրտիչ Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ, ով վիրավորներին ավտոմեքենայով ուղեկցել է հիվանդանոց:
Մանրամասն՝ shamshyan.com