Ըստ չինական աստղաբանության՝ մարդու մարմնի վրա առկա խալերի դիրքերը բնորոշում են մարդու անհատականությունը, մտավոր կարողությունները, ապագան և առողջական վիճակը:
Ճակատի կենտրոնում գտնվող խալը խոսում է այն մասին, որ տվյալ անձը լավ հարաբերություններ չունի իշխանություն ունեցող մարդկանց հետ: Ճակատի մի կողմում գտնվող խալը ցույց է տալիս, որ այդ անձը կենտրոնացում, աշխուժություն և էներգիա ունի:
Հոնքի տակ գտնվող խալը առատ հարստություն է խորհրդանշում, իսկ վերևում գտնվող խալը փողի առատ հոսք է խորհրդանշում:
Կոպի վրա գտնվող խալը ցույց է տալիս ընտանիքում առկա անկայունությունը և գումար կորցնելու միտումը:
Աչքի տակ գտնվող խալը խոսում է մարդու չափից դուրս էմոցիոնալ բնավորության մասին:
Այտի վրա խալը մենություն է խորհրդանշում, ինչպես նաև ընտանիք հիմնելու անկարողություն:
Եթե այտի խալը տեղակայված է բերանից վերև ծալվող հատվածում, ապա այն պոտենցիալ դժբախտ պատահարներ է խորհրդանշում:
Ականջի բլթակի վրա տեղակայված խալը լավ անհատականության և լավ համբավի նշան է: Ականջի ներսում գտնվող խալը երկար կյանք է խորհրդանշում, իսկ ականջի ծայրի խալը՝ խելացիություն:
Երկու ականջների վրա տեղակայված խալը նշանակում է, որ դուք ազդեցիկ կլինեք և հարմարավետ կյանք կվարեք:
Վերին շրթունքի աջ կամ ձախ անկյունում տեղակայված խալը ցույց է տալիս, որ դուք կվայելեք կյանքի լավագույն կողմերը: Ներքևի շրթունքի վրա գտնվող խալը ցույց է տալիս, որ ձեր երեխաները հաջողակ կլինեն:
Վզի վրա խալի առկայությունը հիասթափություն է խորհրդանշում: Վզի կենտրոնում գտնվող խալը խոսում է անձի խիստ բնավորության մասին, որը կարող է ընտանիքի վշտի պատճառ դառնալ: