Հասարակություն Գիտություն 

Ինչու՞ է երկինքը երկնագույն

Երկնքի գույնը անհիշելի ժամանակներից հանգիստ չեր տալիս գիտնականներին:
Օրինակ հանճարեղ Լեոնարդո դա Վինչին, հետևելով, թե ինչպես է ծուխը բուխարու մեջ երկնագույն երանգ ստանում, եկավ այն եզրահանգման, որ բաց գույնը մուգ ֆոնի վրա երկնագույն է երևում: Այսoր դա ծիծաղելի է հնչում, քանի որ մենք գիտենք, որ սպիտակի և սևի խառնուրդից կարող են ստացվել միայն մոխրագույն երանգներ:

Հայտնի գիտնական ԻսահակՆյուտոնը համարյա բացատրեց, թե ինչու է երկինքը երկնագույն, սակայն դրա համար նա ստիպված եղավ ենթադրել, որ օդի մեջ ցրված ջրի կաթիլները ունեն բարակ թաղանթից պատեր՝ ինչպես օճառի պղպջակները: Հետագայում պարզվեց, որ սա սխալ ենթադրություն է:
Այսպես դարերով գիտնականներին տանջում էր այս առաջին հայացքից հեշտ թվացող հարցը.
ԻՆՉՈՒ՞ԷԵՐԿԻՆՔԸԵՐԿՆԱԳՈՒՅՆ:

Երկիր մոլորակը շրջապատված է օդի շերտերով: Այն օդը, որը մենք շնչում ենք, իր մեջ պարունակում է թթվածին, ազոտ, աշխաթթու, գազ, մասամբ նաև ջուր և անտեսանելի մանրէներ: Երբ արևն արձակում է իր շողերը, օդը` իր մեջ կուտակած այդ գազերի շնորհիվ, տարբեր երանգավորումներ է ստանում` սպիտակից մինչև կարմիր, կարմիրից էլ մինչև նրանջագույն, դեղին, կանաչ, երկնագույն, կապույտ, մանուշակագույն…

Արևի ճառագայթներն են ներկում օդը մեր գլխավերևում: Իսկ, երբ արևը հեռանում է ու իր տեղը ժամանակավորապես զիջում լուսնին` երկինքը սև է երևում,.  լուսինը չի կարող արևի պես ճառագայթներ արձակել:

Նույն շարքից