Հասարակություն 

Ձյունանուշիկի լեգենդը և գաղտնիքը

Նոր տարին դա տոն է, որը շատ մարդկանց մոտ ասոցացվում է հրաշքի և հեքիաթի հետ: Սակայն այս տոնը ունի իր նախապատմությունը, լեգենդները, գաղտնիքները: Ամենաանսովոր պատմություններից մեկը վերաբերում է Ձյունանուշիկին:

Բոլորին հայտնի է, որ բարի Ձմեռ պապիկի թոռնուհին Ձյունանուշն է, սակայն քչերը գիտեն, թե որ լեգենդի հետ է այն կապված:

Իրականում, հին ժամանակներում մարդիկ Ամանորից առաջ հատուկ ծիսակատարություն են անցկացրել: Օրինակ, այդ ծիսակատարություններից մեկի համար անհրաժեշտ է եղել կույս աղջիկ: Նրան մերկացրել են և կապել ծառին: Աղջիկը ցրտից մահացել է, իսկ նրա դիակի մոտ մարդիկ հավատացել են, որ Աստված նրան զոհաբերել է:

Երբեմն մարդիկ աղջկա դիակի մոտ գուշակել են, թե հաջորդ տարին որքանով հաջողակ կարող է լինել: Ձյունանուշիկը այն կույս աղջիկների կերպարն է, որին զոհաբերել են:

Իրականում այս լեգենդին տարիներ շարունակ մարդկությունը հավատացել է: Այժմ անհնար է որոշել` ճիշտ է արդյոք այն, թե ոչ: Ինչպես ասում են` յուրաքանչյուր լեգենդի մեջ մի կաթիլ ճշմարտություն կա:

Նույն շարքից