Հասարակություն 

Ինչպես են երեխաները փոխել արքայազն Ուիլյամի կյանքը

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը պատմել է, թե ինչպես է հայրությունն իրեն «ավելի հուզական» դարձրել և օգնել գիտակցել՝ որքան արժեքավոր է կյանքը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

33-ամյա Ուիլյամը պատմել է, որ սկսել է ավելի սուր արձագանքել աշխարհում կատարվող իրադարձություններին, նաև մտածել, թե դա նշանակում է չտեսնել, թե ինչպես են մեծանում երեխաներդ:

Արքայազններ Ուիլյամի և Հարրիի հետ զրուցել են բրիտանացի հայտնի հաղորդավարներ Էնթոնի Մաքփարթլինը և Դեքլան Դոննելլին:

«Որպես հայր այժմ սկսում ես բոլորովին այլ կերպ ընկալել ամենը, ինչ կատարվում է քո շուրջը և ամբողջ աշխարհում,- ասել է նրանց արքայազն Ուիլյամը:- Երևի դա տեղի է ունենում, որովհետև դու գիտակցում ես, թե ինչ թանկ է կյանքը, դրան բոլորովին այլ կերպ ես նայում: Օրինակ՝ սկսում ես մտահոգվել, թե ինչ է նշանակում չտեսնելը, թե ինչպես են մեծանում երեխաներդ»:

Նույն շարքից