Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ իրենք մտադիր են ամբողջովին դադարեցնել Իրանի հետ ավիահաղորդակցությունը։
Միաժամանակ Սաուդյան Արաբիան մտադիր է խզել Իրանի հետ առեւտրային բոլոր կապերը և արգելել իր հպատակների ուղուորություններն Իրան։ Թույլատրվում է միայն իրանցի ուխտագնացների այցելելությունները։
Ադիլ ալ-Ջուբեյրը երեկ հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին՝ պատճառաբանելով երկրի ներքին գործերին Իրանի բացահայտ միջամտության գործոնով։