Գյումրիում հունվարի 2-ին 27-ամյա Հենրիկ Հովհաննիսյանը, NEWS.am-ի տեղեկություններով, նախկին կնոջն ու զոքանչին դանակահարել է զոքանչի տանը:
NEWS.am-ի տեղեկություններով՝ 27-ամյա Հենրիկ Հովհաննիսյանը մի քանի օր առաջ է վերադարձել ՌԴ-ից, գնացել է զոքանչի տուն՝ հանդիպելու նախկին կնոջը, որից երեք տարի առաջ էր բաժանվել, զոքանչը թույլ չի տվել, վեճ է սկսվել, Հենրիկը դանակահարել է նրան ու կնոջը՝ 26-ամյա Անի Գրիգորյանին: Դանակահարվածները Գյումրու բժշկական կենտրոնում են, նրանց վիճակը միջին ծանրության է: