Սաուդցի ցանցահենների խումբը հարձակում է կատարել երկրի ՊՆ կայքի վրա՝ ի նշան բողոքի շիա քարոզիչ Նիմր Ալ-Նիմրի մահապատժի դեմ։ Այս մասին հայտնում է Fars News-ը։
ՊՆ կայքը հարձակման է ենթարկվել կիրակի երեկոյան ցանցահենների խմբի կողմից, ովքեր իրենց անվանում են «Կրոնական տաբուների դեմ պայքարող խիզախ երիտասարդություն»։ Կայքն անհասանելի է եղել մի քանի ժամվա ընթացքում։
Կիբերհարձակումը կատարվել է որպես վրեժ ընդդեմ Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից Նիմր Ալ-Նիմի մահապատժի։
«Մենք կշարունակենք պաշտպանել կրոնական սրբավայրերը և կենտրոնանալ թշնամիների ու հարստահարիչների վրա, ովքեր մասնակցում են ազատություն որոնողների ու հեղափոխականների սպանությանը»,- հայտարարել են նրանք։