Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մեկնաբանել է ԴԱԻՇ խմբավորման կողմից հինգ բրիտանացիներին մահապատժի ենթարկելը՝ հայտարարելով, որ ԴԱԻՇ-ին չի հաջողվի ահաբեկել Մեծ Բրիտանիային։
Ավելի վաղ, ԴԱԻՇ-ի ներկայացրած տեսանյութում պատկերված են նարնջագույն զգեստով 5 անձինք, որոնք իբրև թե խոստովանում են, որ լրտեսում են բրիտանական հատուկ ծառայություններին։ Դիմակավոր մարդը հայտարարում է, որ դա ուղերձ է Դևիդ Քեմերոնի համար։
Քեմերոնի գրասենյակն այդ տեսանյութը որակել է քարոզչական գործիք։ Քեմերոնը հայտարարել է, որ այդ տեսանյութը կազմակերպության հերթական անհեթեթությունն է, որը վերջին շրջանում սկսել է կորցնել իր տարածքները. «Մեծ Բրիտանիային երբեք չի վախեցնի նմանատիպ ահաբեկչությունը։ Հնարավոր է՝ դա կպահանջի երկար ժամանակ, սակայն նրանք (ահաբեկիչները) ոչնչացվելու են»։