Հասարակություն Տնտեսություն 

Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հակամարտության ֆոնին գրանցվել է նավթի գնաճ

Նավթի համաշխարհային գները աճում են Էր-Ռիադի և Թեհրանի միջև հակամարտության ֆոնին՝ գրում է The Wall Street Journal-ը:

«Երկուշաբթի նավթի գները բարձրացել են ավելի քան 3%-ով՝ հանգստյան օրերին Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև առաջացած քաղաքական էսկալացիայից, ինչպես նաև նավթի մատակարարման հնարավոր խափանումների մասին մտահոգությունից հետո»,- գրում է պարբերանականը:

Սաուդյան Արաբիայում 47 մարդու մահապատիժը, որոնց թվում եղել է Թագավորությունում խտրականության դեմ հանդես եկող հայտնի շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը, առաջ է բերել բողոք և դարձել է Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման պատճառ, որից հետո Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադիլ ալ-Ջուբեյրը հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:

Նույն շարքից