Պենտագոնը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է համարի, որ ԱՄՆ-ն սպառնալիք է ներկայացնում իրենց համար: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դեյվիսը՝ մեկնաբանելով Ռուսաստանի որդեգրած նոր մարտավարությունը:
«Նրանք չունեն որևէ հիմք, որ ԱՄՆ-ն սպառնալիք է ներակայացնում իրենց համար... մենք չենք ձգտում խնդիրներ ունենալ Ռուսաստանի հետ....մենք ունենք տարաձայնություններ, բայց սկզբունքային չէ մտածել, թե մենք սպառնալիք ենք Ռուսաստանի համար», — Դեյվիսի խոսքերն է մեջբերում РИА «Новости»-ն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի պաշտպանության նորացված ռազմավարությունը հաստատող հրամանագիր է ստորագրել: