Հայաստան Մշակույթ Քաղաքական 

Հակոբ Հակոբյանը նոր ֆիլմ է նկարելու՝ կրկին Ցեղասպանության մասին. Tert.am

Նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը նոր տարում պատրաստվում է նոր ֆիլմ նկարել՝ կրկին Հայոց Ցեղասպանությանը նվիրված: Tert.am-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանն ասաց, որ նոր ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է, հիմա այն ուսումնասիրում են մասնագետները:

«Ցեղասպանությունը վաղեմություն չունի: Ես ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ երկու կողմից էլ տատերս գաղթական են եղել, նրանց հարազատներին, պապերին կոտորել են: Մանուկ հասակից լսել եմ այդ պատմությունները, ինձ շատ հետաքրքիր էին: Եվ իմ մեջ առաջացել էր ցանկություն, նկարել մի գործ, որը հետագայում մեր սերունդները նայելու են»,- նշեց Հակոբ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ մասնագետներն այս պահին աշխատում են ֆիլմի սցենարի վրա, որը Արևմտյան Հայաստանի, հայի մշակույթի, թուրքի վերաբերմունքի և այլնի մասին է:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից