RIA Novosti-ի փոխանցմամբ՝ Քուվեյթը Իրանից հետ է կանչել իր դեսպանին՝ այդ երկրում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելության վրա կատարված հարձակումից հետո:
Հիշեցնենք, որ Թեհրանում ու Մեշհեդում անկարգությունները սկսվել էին սաուդյան իշխանությունների կողմից շիա հայտնի քարոզչի մահապատժից հետո:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մի շարք երկրներ՝ մասնավորապես Սաուդյան Արաբիան , Բահրեյնն ու Սուդանը խզել են Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները: