Հասարակություն 

Ով է ԴԱԻՇ-ի 4-ամյա դահիճ Ջիհադի Ջունիորը

ԴԱԻՇ-ի կողմից իրականացված 5 մարդկանց մահապատժին մասնակցել է Իսա Դեյրը՝ ահաբեկիչներին միացած Լոնդոնի նախկին բնակչուհի Գրեյս Դեյրի 4-ամյա որդին, հայտնում է The Daily Telegraph-ը:

Իսա Դեյրը, ում Ջիհադի Ջոնի անվան նմանությամբ անվանում են Ջիհադի Ջունիոր, հոլովակում զինվորական համազգեստով է և ահաբեկչական խմբավորման մեծահասակ անդամների պեա՝ գլխակապով: Այն մասին, որ տեսագրությունում հենց Իսան է, The Daily Telegraph-ին հաստատել է նրա պապը՝ Հենրի Դեյրը, ով վստահ է, որ երեխան անմեղ է և ահաբեկիչները տղային օգտագործում են քարոզչության նպատակով:

Նշենք, որ հունվարի 3-ին ԴԱԻՇ-ը տեսագրություն է տարածել, որում ցուցադրվում է հինգ բրիտանացի լրտեսների մահապատիժը: Հոլովակում ծայրահեղականները սպառնում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին՝ նրան անվանելով Սպիտակ տան թուլամիտ ստրուկ:

Նույն շարքից