20-ամյա Էդգար Հայկի Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով Վանաձորի կայազորային զինհոսպիտալում ստացիոնար բուժման մեջ, թիվ 6 հիվանդասենյակում հայհոյանքներ է տվել զինհոսպիտալում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային ծառայող Գոռ Սերոբյանի հասցեին՝ անպարկեշտ ձևով ստորացնելով նրա պատիվն ու արժանապատվությունը:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով: 19-ամյա Գոռ Սերոբյանին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանել է Էդգար Անդրեասյանի հետ և բռնություն է գործադրել նրա նկատմամբ, գլխով հարվածել է նրա դեմքին՝ առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:
Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում: