Հասարակություն 

Լոս Անջելեսում ձերբակալվել է մի շարք հանցագործությունների մեջ մեղադրվող Արտյոմ Գասպարյանը

Լոս Անջելեսում ոստիկանությունը ձերբակալել է որոնման մեջ գտնվող հայազգի Արտյոմ Գասպարյանին, ով կասկածվում է Պանորամա Սիթի, Լոս Անջելես, Բերբանք, Արևմտյան Հոլիվուդ և Քարսոն քաղաքներում նախորդ ամիս մի շարք քրեական հանցագործություններ իրականացնելու մեջ, հայտնում է ABC 7 հեռուստաալիքը: Ձերբակալման ըթացքում 32-ամյա Ա. Գասպարյանը հրազենային վիրավորում է ստացել և հոսպիտալացվել: Միջադեպը տեղի է ունեցել Սան Վելլիի 5-րդ մայրուղում: Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ մայրուղում երթևեկությունը մի քանի ժամով փակվել է:

Նշվում է, որ ոստիկանությունը հրազենի կիրառման արդյունքում վնասազերծել է նրան: Ա. Գասպարյանի մոտից առգրավվել է նաև զենք: Նրան մեղադրում են դեկտեմբերին Պանորամա Սիթիում կատարված սպանության, նախորդ տարի նաև՝ փոխհրաձգությանը մասնակից լինելու մեջ: Բացի այդ, նա կասկածվում է 37-ամյա քաղաքացու սպանելու մեջ, ում հայտնաբերել էին Վան Նայսի բուլվարում և ով ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր:

Նույն շարքից