Հասարակություն 

Մայրաքաղաքում շարունակվում են ձյան մաքրման ու կուտակված ձյան հեռացման աշխատանքները

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շուրջօրյա ռեժիմով իրականացվող ձյան մաքրման ու կուտակված ձյան հեռացման աշխատանքները: Այս գործընթացին աչալուրջ կերպով հետևում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ի լուսաբացը մայրաքաղաքում անընդմեջ տեղացած առատ ձյան շերտի հաստությունը կազմել է 45 սմ, ինչը, օդերևութաբանների հավաստմամբ, հավասար է տեղումների 1 ամսվա նորմային:

Այսուհանդերձ, քաղաքապետը ջանում է ձյան մաքրման ու ձնահեռացման աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի ճանապարհային երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարումը լինի հնարավորինս անվտանգ: Ձյան մաքրման ու ձնահեռացման բոլոր տեսակի աշխատանքներում՝ այդ թվում նաև վերգետնյա և ստորգետնյա անցումների ու բակային տարածքների մաքրման գործընթացում ներգրավված են մայրաքաղաքի կոմունալ ծառայությունների, կանաչապատման ձեռնարկությունների, համատիրությունների, մասնավոր կազմակերպությունների և «Սանիտեք» ընկերության ընդհանուր թվով շուրջ 1200 աշխատակիցներ: Հավելենք, որ ձյան մաքրման ու ձնահեռացման աշխատանքներն ավելի օպտիմալ ու արագ կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցել են նաև Ճանապարհային ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Նույն շարքից