Մայրաքաղաքում շարունակվում են իրականացվել ձյան մաքրման ու կուտակված ձյան հեռացման աշխատանքները: Գլխավոր փողոցների մաքրմանը զուգահեռ՝ աշխատանքներ են տարվում նաև երկրորդական փողոցների ու բակային տարածքների ձնամաքրման և կուտակված ձյան տեղափոխման ուղղությամբ: Քաղաքապետը նկատել է, որ աննախադեպ տեղումների հետևանքների վերացումն այս պահին ամենագլխավոր խնդիրն է:
Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել շուրջօրյա ռեժիմով ձնամաքրման աշխատանքների իրականացումը՝ բոլոր ուժերը կենտրոնացնելով մայրաքաղաքի փողոցներում կուտակված ձյունն արագ տեղափոխելու և բակային տարածքների ձնամաքրման աշխատանքների վրա: Հանձնարարվել է զուգահեռաբար սկսել նաև բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական նշանակություն ունեցող շենքերի ու շինությունների տանիքներին կուտակված ձյան և առաջացած սառցալեզվակների հեռացման աշխատանքները: