«Նոր Հայաստան» միավորման անդամները, որոնց նախօրեին բերման էին ենթարկել, ազատ են արձակվել: Այս մասին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հունվարի 3-ին Ազատության հրապարակից բերման ենթարկված բոլոր 7 քաղաքացիները ազատ են արձակվել:
«Նոր Հայաստան»-ի ներկայացուցիչները բերման էին ենթարկվել Ոստիկանության 4-րդ գումարտակի հրամանատար, հայտնի որպես՝ Հրեշտակապետ, Գեղամ Խաչատրյանի տան մոտ սպառնալիքներ հնչեցնելու համար:
«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշով: Ըստ իրավապահ մարմինների`նույն Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: