Քաղաքական Միջազգային 

Օլանդը մասնակցել է փարիզյան ահաբեկչությունների զոհերին նվիրված հուշատախտակի բացմանը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մասնակցել է 2015 թվականի հունվարին իրականացված փարիզյան ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակների բացմանը։

RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դրանցից մեկը նվիրված է Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա կատարված հարձակման զոհերին։ Հուշատախտակը տեղակայել են այն շենքում, որտեղ գտնվել է պարբերականի գրասենյակը։ Հուշատախտակի վրա գրված են Charlie Hebdo-ի զոհված աշխատակիցների ու լեյտենանտ Ֆրանկ Բրենսոլարոյի անունները։

Բացի այդ, մեկ այլ վայրում՝ Ռիշար Լենուարի բուլվարում, հայտնվել է այլ հուշատախտակ, որի վրա գրված է լեյտենանտ Ահմեդ Մերաբի անունը, ով զոհվել է ահաբեկիչներին ձերբակալելու փորձի ժամանակ։ Եվս մեկ հուշատախտակ տեղակայվել է այն սուպերմարկետի մոտ, որտեղ ահաբեկիչները 2015 թվականի հունվարի 9-ին պատանդներ են վերցրել։

Նույն շարքից