ԻՊ ահաբեկչական խմբավորման դահիճի կարծեցյալ քույրը հայտարարել է, որ անձամբ կսպանի նախօրեին բրիտանահպատակներին մահապատժի ենթարկած անձին, եթե պարզվի, որ նա իր եղբայրն է:
Այս մասին հայտնել է Daily Mail պարբերականը, նշելով, որ հյուսիսային Լոնդոնում ապրող Կոնիկա Ջարը այդքան էլ վստահ չէ, որ հրապարակված տեսաժապավենում մահապատիժն իրականացնող դահիճն իր եղբայրն է:
Նա եղբորը չի տեսել արդեն մեկ տարի ու դժվարանում է նրան ճանաչել, սակայն պնդել է, որ սեփական ձեռքով հաշվեհարդար կտեսնի նրա հետ, եթե լուրերը ճշտվեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԻՊ ահաբեկիչները տեսաժապավեն էին հրապարակել, որում դահիճը մահապատժի էր ենթարկում լրտեսության մեջ մեղադրվող 5 բրիտանացու: