Հասարակություն 

«Քե՛զ, փոքրիկ» խորագրով ամանորյա ծրագիր` Հանրապետության հրապարակում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ մայրաքաղաքում անցկացվող տոնական միջոցառումների շրջանակում հատուկ մանուկների համար կազմակերպվել է համերգային ուրախ ծրագիր: Հանրապետության հրապարակում անցկացված «Քե՛զ, փոքրիկ» խորագրով միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել մանկական համույթներ, փոքրիկ կատարողներ: Երեխաներին ողջունել են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների հայտնի հերոսներն ու ծաղրածուները:

Առաջին անգամ Երևանում իր հնարքներն է ցուցադրել Վրաստանից ժամանած հատուկ հյուրը` հրաշագործությունների օսկարի դափնեկիր, մոգության արքա, աճպարար Գիա Պարադաշվիլին: Հանդիսատես երեխաներն իրենց ծնողների հետ անմիջական մասնակիցն են դարձել տոնախմբության:

Հանրապետության հրապարակում տոնական միջոցառում է նախատեսված նաև հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ և հունվարի 13-ին` ամանորյա տոնական միջոցառումների եզրափակիչ համերգ:

e41f0adbefa5915841e1a66912e91bf902c7db6a 1ef7898a1e02c0fc96efcc9fd2a1bee802fe8ffd 4c7b906aa9703d861eb2fc5c1237c6803016a8ce 79e88eaceac36b123e4b1572861c59c882b482c1 775adf602f394493ff53db9f9f698bf34c55f918 7161eb42ca30f3bc42f1dfcde6fb53a4544905ae 84197259d6de89984b351776a068c7faa34cd492 b0b5de64cee74c0ac262bd60cf013d60d8518546 b851579aecee80bb7e1025abe5d65cd35f4559c2 bd5b212a26889a60b2a30e257f1323e75a5b509f e5b934a6ae83a3e86dcb0af8c91d8ebc91be2e4a

Նույն շարքից