Արդյոք այս մոլորակում մարդն ունի իր նմանակը: Այս հարցը գրեթե բոլորին մտատանջել է: Յուրաքանչյուրս էլ ցանկանում ենք իմանալ՝ ունենք արդյոք նմանակ, թե ոչ: Մեր նմանակին իրական կյանքում հանդիպելը ամեն մարդ չէ, որ ի կարող է:
Սակայն այս հարցը մարդկությանը մշտապես հետաքրքրել և անհանսգտացրել է: Բոլոր ժամանակներում գրողները ստեղծել են նմանակների մասին բազում գրական և գիտական աշխատանքներ: Բայց արդյոք դրանք ճիշտ են: Ի վերջո, հնարավոր է, որ մարդ ունենա իր նմանակը: Այս հարցին պատասխանելը միանգամայն դժվար է և պետք է դիմել համապատասխան մասնագետներին:
Մասնագետները պնդում են, որ յուրաքանչյուր մարդ երկիր մոլորակում ունի իր նմանակը, որը կարող է լինել անգամ առանց արյունակցական կապի:
Պատմության մեջ շան անգամ են եղել դեպքեր, երբ անծանոթ մարդիկ չափազանց նման են եղել իրար, հանդիպել են միմյանց շատ պատահականորեն և ապշել այդ նմանությունը տեսնելով: Պարզվում է՝ նմանակներ ունեն նաև ոչ սովորական մարդիկ, հանրաճանաչները ևս ունեն:
Իրականում, նշում են մասնագետները, յուրաքանչյուր մարդ, բացառիկ անհատականություն է: Մարդիկ տարբերվում են ոչ միայն բնավորությամբ, խառնվածքով, այլ նաև գեներով: Մինչդեռ, եթե նման բաների մասինչ մտածենք և պարզապես մարդկանց ուշադիր նայենք, ապա նմանություններ միշտ էլ կգտնենք:Մասնագետները նաև նշում են, որ անգամ իրար չափազանց նման մարդիկ ունեն միանգամայն տարբեր գեներ, այդ իսկ պատճառով մարդ, միևնույն է, բացառիկ անհատականություն է, չնայած արտաքին նմանությանը:
Նմանակին հանդիպելը շատ պատահականորեն է տեղի ունենում: Նման հանդիպումը կանխատեսելն էլ՝ անհնարին:
Յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ նմանակ: Սովորաբար իրար նման մարդիկ ապրում են տարբեր երկրներում և չեն ենթադրում իրենց նմանակի գոյության մասին: Ինչպես է պատահում, որ անծանոթ մարդիկ իրար շատ նման են լինում ասես երկվորյակներ լինեն: Այս հարցին գիտականորեն պատասխանելը դեռ ոչ ոքի չի հաջողվել, կան միայն ենթադրություններ: Գիտնականները փորձում են բացահայտել մարդկության գոյության այսպիսի առանձնահատկությունը: Գուցե մի օր մարդկությունը ի վերջո կկարողանա այս հանելուկի պատասխանն ու գաղտնիքը իմանալ:
