Հասարակություն 

Հնդկաստանում հզոր երկրաշարժի հետևանքով մոտ 2000 մարդ հայտնվել է բաց երկնքի տակ

Հնդկաստանի իշխանությունները ֆինանսական օգնություն են ցուցաբերում մոտ 2000 մարդու, ում տները վնասվել կամ փլուզվել են երկրի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, գրում է segodnya.ua-ն:

Հիշեցնենք, որ նախօրին 6.7 մագինտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Հնդկաստանի հյուսիս-արևելքում: Ավելի վաղ հաղորդվում էր 9 մարդու մահվան և 200 տուժածի մասին: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժը տեղի է ունեցել Մանիպուր նահանգում: Երկրաշարժի էպիկնետրոնը գտնվել է 29 կմ դեպի արևմուտք նահանգի մայրաքաղաք Իմպհալից: Ականատեսների խոսքով` երկրաշարժը տևել է մոտ 1 րոպե

Նույն շարքից