Հասարակություն 

Բահրեյնը դադարեցրել է ավիահաղորդակցությունը Իրանի հետ

Բահրեյնի քաղավիացիայի վարչակազմը հայտարարել է դեպի Իրան և հակառակ ուղղությամբ թռիչքների ամբողջական դադարեցման մասին, փոխանցում է РИА Новости-ն` հղում անելով BNA գործակալությանը:

«Քաղավիացիայի վարչակազմը` Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման մասին Բահրեյնի թագավորության հայտարարությանը համաձայն, հանձնարարել է ազգային ավիափոխադրողին և մյուս բոլոր ընկերություններին դադարեցնել բոլոր թռիչքները դեպի Իրան և հակառակը»,- ասվում է հաղորդագրությունում:

Ինչպես հայտնել են գերատեսչությունում, խնդիրները, որոնք կարող են առաջանալ բոլոր նրանց մոտ, ովքեր ունեն ամրագրված տոմսեր, կլուծվեն ավիափոխադրողների կողմից:

Հիշեցնենք, որ երկուշաբթի Բահրեյնը, Սաուդյան Արաբիայի օրինակով, հայտարարել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման և երկրից իրանցի դիվանագետների արտաքսման մասին:

Նույն շարքից